Փորձագիտական աշխատանքի հրավեր Խորհրդատվություն և քոուչինգ

     Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին քոուչինգի և խորհրդատվությունների տրամադրման, կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի հրավեր   «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար խորհրդատվություններ և քոուչինգ  տրամադրելու, ընթացակարգեր և կանոնակարգեր մշակելու համար։ ՔՀԿ-ների համար խորհրդատվությունների, քոուչինգի  իրականացումը, կազմակերպական  զարգացման ընթացակարգերի  ու կանոնակարգերի  մշակումն ու  ներդրումը նպատակ ունեն  բարելավելու  նրանց կարողությունները հետևյալ ոլորտներում՝Կառավարում,Ղեկավարում և…

Read More >>

Կառավարման մեջ հաջողումը պահանջում է ժամանակի փոփոխություններին համընթաց նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերում

Գործընկերություն և ուսուցում հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մայիսի 20-ին  կազմակերպել էր ՔՀԿ կարողությունների զարգացման հերթական դասընթացը, այս անգամ՝ «ՀԿ կառավարում, հաշվետվողականության ներքին և արտաքին համակարգեր» թեմայով: Կարևորելով մեր գործընկերների միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ դասընթացները միշտ ուղեկցվում են արդյունավետ ճանաչողական այցերով: Այս անգամ ծրագրային թիմը և Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի ավելի քան 30 կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրընկալվել էին…

Read More >>

ՊՈԵԶԻԱՅԻ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Մայիսի 7-ին Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ Պոեզիայի Ասմունքի Ազգային Մրցույթի եզրափակիչ փուլը: Այս տարի մրցույթը կազմակերպվել էր Խաղաղության կորպուսի կամավորների և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ- ի համատեղ ջանքերով: Մրցույթի եզրափակիչ փուլի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան  Խաղաղության  կորպուսի կամավոր Դառլին Մոնռեոն և ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Լիլիթ Ավետիսյանը: Այնուհետև խոսքը փոխանցվեց  ԳՈՒՄ ՀԿ-ի տնօրեն Արտաես Տոռոզյանին, ով ջերմորեն ողջունեց բոլոր ներկաներին, քաջալերեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք…

Read More >>

«ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ». Երկօրյա դասընթաց Կապանում

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման»  ծրագրի շրջանակներում  ս/թ. մայիսի 3-4-ին Սյունքի մարզի ՔՀԿ-ների  և ոչ ֆորմալ խմբերի համար իրականացրել է «ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ»  թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացը նպատակ ուներ բարելավելու թիրախ կազմակերպությունների կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման ուղղությամբ: Դասընթացը տեղի է ունեցել Կապան քաղաքում՝ «Ծիածան» ՀԿ-ի գրասենյակում: Դասընթացին մասնակցել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների…

Read More >>

Մեր շահառուները զարգացնում են հեռահար և կարճաժամկետ պլանավորման իրենց հմտությունները, դասընթաց Գավառում

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքում ապրիլի 28-29-ին տեղի ունեցավ   «Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս համայնքների ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է ոլորտային փորձագետ, դասընթացավար Կարեն Սարգսյանը: Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին բարելավելու իրենց կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման վերաբերյալ: Դասընթացի ընթացքում բոլոր տեսական…

Read More >>

«ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ». Երկօրյա դասընթաց

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման»  ծրագրի շրջանակներում  ս/թ. ապրիլի 26-27-ին Վայոց Ձորի մարզի ՔՀԿ-ների  և ոչ ֆորմալ խմբերի համար իրականացրել է «ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ»  թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացը նպատակ ուներ բարելավելու  թիրախ կազմակերպությունների կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման վերաբերյալ: Դասընթացը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքում՝ «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակում: Դասընթացին մասնակցել է Վայոց…

Read More >>

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: Ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպչական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի,…

Read More >>

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Մարտի 18-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու ՀԿ-ների մասին նոր օրենքին, ինչպես նաև ստանալու իրենց առավել հետաքրքրող հարցերի պատասխանները: Այդ նպատակով «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում Գորիսում և Եղեգնաձորում կազմակերպել էր «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքը. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար- քննարկումներ: Սեմինար-քննարկումները վարել են ՀՀ արդարադատության…

Read More >>

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում ենք բոլորին առողջություն, ընտանեկան անսպառ ջերմություն, հաջողություն և հարատև սեր: Թող որ կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:

Read More >>

Կազմակերպական կարողությունների գնահատման հանդիպումներ Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

՛՛Գործընկերություն և ուսուցում’’ հասարակական կազմակերպության փորձագետները ս.թ. փետրվարի 16-ին և 17-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպական կարողությունների գնահատման նպատակով հանդիպումներ ունեցան Արարատ, Արագածոտն և Կոտայք մարզերի շահառու ՔՀԿ-ների հետ: Կազմակերպական կարողությունների գնահատումները կոչված էն աջակցելու շահառու կազմակերպություններին ինքնագնահատելու արդյունավետ կազմակերպական կառավարման հիմնական բաղադրիչներն ու տարրերը՝ հիմնական շեշտադրում կատարելով այն առաջնային ոլորտների վրա, որոնք կարիք ունեն ամրապնդման և հետագա…

Read More >>