ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: Ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպչական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի,…

Read More >>

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Մարտի 18-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու ՀԿ-ների մասին նոր օրենքին, ինչպես նաև ստանալու իրենց առավել հետաքրքրող հարցերի պատասխանները: Այդ նպատակով «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում Գորիսում և Եղեգնաձորում կազմակերպել էր «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքը. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար- քննարկումներ: Սեմինար-քննարկումները վարել են ՀՀ արդարադատության…

Read More >>

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում ենք բոլորին առողջություն, ընտանեկան անսպառ ջերմություն, հաջողություն և հարատև սեր: Թող որ կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:

Read More >>

Կազմակերպական կարողությունների գնահատման հանդիպումներ Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

՛՛Գործընկերություն և ուսուցում’’ հասարակական կազմակերպության փորձագետները ս.թ. փետրվարի 16-ին և 17-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպական կարողությունների գնահատման նպատակով հանդիպումներ ունեցան Արարատ, Արագածոտն և Կոտայք մարզերի շահառու ՔՀԿ-ների հետ: Կազմակերպական կարողությունների գնահատումները կոչված էն աջակցելու շահառու կազմակերպություններին ինքնագնահատելու արդյունավետ կազմակերպական կառավարման հիմնական բաղադրիչներն ու տարրերը՝ հիմնական շեշտադրում կատարելով այն առաջնային ոլորտների վրա, որոնք կարիք ունեն ամրապնդման և հետագա…

Read More >>

Կազմակերպական կարողությունների գնահատումներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող « ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում 2017թ.-ի հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության փորձագիտական խումբը այցելություններ էր կազմակերպել Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Վարդենիս և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերիում ընտրված շահառու ՀԿ-ների կարողությունների գնահատումն էր: Հունվարի 31-ին կարողությունների գնահատումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի «Գեղարեգ» և «Աստղացոլք» ՀԿ-ների, իսկ փետրվարի…

Read More >>

Կազմակերպական կարողությունների գնահատման աշխատանքային եռուն հանդիպումներ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում

‘’Գործընկերություն և ուսուցում’’ հասարակական կազմակերպության փորձագետները  ս.թ. փետրվարի 9-ին և 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շահառու ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների գնահատման նպատակով այցելեցին Արմավիր քաղաքի ՛՛Արմավիրի զարգացման կենտրոն՛՛ սոցիալ-տնտեսական ՀԿ, Մեծամորի ՛՛Ընտանիք և համայնք՛՛ ՀԿ, Էջմիածնի ՛՛Մեր տուն՛՛ սոցիալական ՀԿ, Արտաշատի ՛՛Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա՛՛ և Աշտարակ քաղաքի ՛՛Աշտարակ՛՛ համայնքային զարգացման հիմնադրամ:

Read More >>

Սամսոն Տոռոզյան

Տնտեսվար-վարորդ Սամսոն Տոռոզյան samson@gumiso.am Սամսոն Տոռոզյանը ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմին միացել է 2012թ. սեպտեմբերին: ԳՈՒՄ ՀԿ-ում նա աշխատում է որպես տնտեսվար-վարորդ: Սամսոնը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջի «Ատամնատեխնիկական» բաժինը: 2003-2005թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում: Մինչ ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմին մինալը աշխատել է ատամնաբուժական կենտրոնում որպես ատամնատեխնիկ:

Read More >>

Հասմիկ Արզումանյան

Գրասենյակի ղեկավար Հասմիկ Արզումանյան hasmik@gumiso.am Հասմիկ Արզումանյանը միացել է ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակազմին 2012 թ. հոկտեմբերին: 2013թ.  ԳՈՒՄ ՀԿ-ում նա աշխատել է որպես սոցիալական աշախատող: 2013թ. հուլիս ամսից առ այսօր Հասմիկը ԳՈՒՄ ՀԿ գրասենյակի ղեկավարն է:Նա ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական հոգեբանություն և մանկավարժություն ֆակուլտետը: Ուսանողության տարիներին Հասմիկը աշխատել է Մարքեթինգի հայկական ասոցիացիայում՝ մասնակցելով մի շարք սոցիոլոգիական հարցումների՝ որպես հարցազրուցավար:

Read More >>

Արամ Մուսախանյան

Վերահսկման և գնահատման, կրթական ծրագրերի մասնագետ Արամ Մուսախանյան aram@gumiso.am Արամ Մուսախանյանը ԳՈՒՄ ՀԿ-հիմնադիր անդամներից է: Աշխատում է ԳՈՒՄ ՀԿ-ում` որպես կրթական ծրագրերի մասնագետ: Արամն ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը: 2005-2008թթ-ի ընթացքում,  Քաղաքացիական շահերի պաշտպանության  աջակցության ծրագի /ՔՇՊԱԾ-ի/ շրջանակներում, Արամը հանդիսացել է ԳՈՒՄ ՀԿ-ի վերահսկման և գնահատման մասնագետը: 2008թ. դեկտեմբերից առ այսօր` նա  ԳՈՒՄ ՀԿ-ի  կրթական ծրագրերի մասնագետն է: Արամն ունի նաև դասընթացներ վարելու հարուստ փորձ:  …

Read More >>

Իրինա Դարբինյան

ՍՊԸ տնօրեն, հաշվապահ Իրինա Դարբինյան irina@gumiso.am Իրինա Դարբինյանը աշխատում  է ԳՈՒՄ ՍՊԸ-ում  2009թ.-ից` որպես հաշվապահ, և   Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում` որպես ծրագրային հաշվապահ:  Նա  ավարտել է  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիրը, այնուհետև  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան: 2010թ.-ի հուլիսից առ այսօր Իրինան  ԳՈՒՄ ՍՊԸ-ի տնօրենն է: Նա   ղեկավարում է ՍՊԸ-ի մասնագիտացված թիմի աշխատանքները և համակարգում մնացած գործառույթները, վերահսկում է հաշվապահությունը,  պարբերաբար պատրաստում է ֆինանսական հաշվետվությունները  և կատարելագործում  ֆինանսական ղեկավարումը:

Read More >>